‘Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է թանկարժեք կահույքի ծագումը’

890

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է արտասահմանյան  մամուլում հայտնված լուրերն այն մասին, թե Մոսկվայի և Համայն Ռուսիո  պատրիարք Կիրիլի նստավայրի կահավորմամբ զբաղվել է իտալական մի ընկերություն, որն էլիտար և չափազանց թանկարժեք կահույք է արտադրում, գրում է Русская служба новостей-ը :

«Մենք բացարձակապես պարտավոր չենք բացատրություններ տալ , թե ինչպես և որտեղից ենք կահույք ձեռք բերում: Պատրիարքի նստավայրը վերակառուցվել է բարեգործների նախաձեռնությամբ: Ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ այդ մարդիկ որոշել են Ռուսական ուղղափառ եկեղեցու մակարդակին հարիր կահ-կարասի ձեռք բերել»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարքի մամլո ծառայության ղեկավար Ալ. Վոլկովը:

Նախորդ հոդվածը‘Եվս մեկական թեկնածու է առաջադրվել թիվ 1 և 35 ընտրատարածք-ներում’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ կառավարության անդամներից յուրաքանչյուր հինգերորդը ծխում է’