‘
2014 թ. ռուսաստանց իպաշտոնյաների կանացից ամենահարուստն է ճանաչվել փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի կինը՝ Նատալյան: Այդ մասին են վկայում Կառավարության և Կրեմլի կայքերում տեղադրված փաստաթղթերը, որոնք տվյալներ են պարունակում նախարարների խորհրդի անդամների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների ու նրանց ընտանիքների եկամուտների մասին:
Նատալյա Պրիխոդկոն տարվա ընթացքում վաստակել է 119,5 միլիոն ռուբլի: Նրա ունեցվածքների մեջ թվարկվում են՝ հողատարածք, երկու բնակարան և ևս մեկի համասեփականատիրություն, ինչպես նաև՝ երեք ավտոկայանատեղիներ: Նրա ամուսնու եկամուտը կազմել է ավելի քան 10 միլիոն ռուբլի:
Նատալյային հաջորդում է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կինը. 33-ամյա գործարար Մարինայի եկամուտը կազմել է 82,4 միլիոն ռուբլի: Մշակույթի նախարարն ինքը վաստակել է ավելի քան 15 միլիոն:
Ամենափոքր եկամուտն ունեցել է ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի կինը՝ Վերա Կոլոկոլցևան՝ ընդամենը 72,9 հազար ռուբլի (դա 1639 անգամ քիչ է Նատալյա Պրիխոդկոյի եկամտից):
Նախագահի աշխատակազմի անդամների կանանցից ամենահարուստը մանկական օմբուդսմեն Պավել Աստախովի կինն է՝ Սվետլանա Աստախովան: Նա 2014 թ. 37,2 միլիոն եկամուտ է ունեցել: Երկրորդ տեղում Ռուսաստանի նախագահի փորձագիտական վարչության պետ Վլադիմիր Սիմոնենկոյի կինն է՝ 28,7 միլիոն ռուբլի եկամուտով: Պաշտոնյայի ընտանիքը ևս 27,5 միլիոն եկամուտ է ստացել անչափահաս որդիներից մեկի միջոցով:
Ամենաքիչ եկամուտն ունեցել է Ղրիմի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևի կինը՝ 19,7 հազար ռուբլի:
Պաշտոնյաներից ոմանց կանայք ընդհանրապես եկամուտ չեն ունեցել անցյալ տարում: Դրանց թվում է Ռուսաստանի վարչապետի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան: Փոխանցում է lenta.ru-ն:
‘