‘ Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց’

1151

Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ և գրառում կատարել Սգո մատյանում՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ:

«Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնային խորհրդի և Հայաստանի խորհրդարանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը և միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը», — «Ռիա Նովոստի»-ին հաղորդել է ԴԽ անդամ Իգոր Չերնիշենկոն:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամներն արդեն իսկ հայտնել էին իրենց ցավակցությունը հայ ժողովրդին՝ Գյումրիի ողբերգությանը հաջորդած առաջին օրերին, սակայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո նրանք հարկ են համարել ևս մեկ անգամ դա անել:

«Մենք սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ և դատապարտում այս ահավոր, անմարդկային հանցագործությունը, որ չունի և չի էլ կարող ունենալ արդարացում: Համոզված ենք, որ մեղավորները կպատժվեն»,- նշել են սենատորները:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի գույքի օտարման հանձնաժողովը բաղկացած է գործարանի աշխատակիցներից’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիների հաջորդ հավաքը տեղի կունենա հունվարի 27-ին’