‘
Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներին Մոսկվայում առաջին իսկ ժամին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել է մայրաքաղաքի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի ակցիաներին Տվերսկայայում, եթե ընդդիմության չարտոնված ակցիային մասնակցեն առանց ցուցապաստառների, և կարգախոսներ չհնչեն:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու որոշումը՝ ակցիան Սախարովի հրապարակից տեղափոխել Տվերսկայա փողոց: Նրա խոսքով՝ այդ որոշումը քաղաքապետարանի խնդիրն է: Պեսկովը նշել է, որ «անհրաժեշտ է խուսափել ինչ-որ սադրանքներից և ապօրինի գործողություններից»:
Հունիսի 11-ի երեկոյան Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ընդդիմության ցույցը Սախարովի պողոտայից տեղափոխվում է Տվերսկայա, ինչի թույլտվությունը քաղաքի իշխանությունները չեն տվել: Մոսկվայի դատախազությունն ավելի վաղ հայտարարել է, որ այդ փողոցում ակցիայի անցկացումն արտոնված չէ:
Նավալնիի կինը՝ Յուլյան, Twitter-ով հայտնել է, որ ամուսին տնից դուրս գալուց հետո ձերբակալվել է սեփական տան շեմին:
Փոխանցում է gazeta-ն:
‘