‘
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ցանկանում է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մանուել Պելեգրինիին, ով ավարտված մրցաշրջանում գլխավորում էր «Մանչեսթեր Սիթին»։
Ռուսները չիլիացի մասնագետին երկամյա պայմանագիր է առաջարկել, հայտնում է «La Gazetta dello Sport»-ը։ Ընդ որում, պայմանագրով Պելեգրինին կարող է տարեկան մինչև 10 միլիոն եվրո վաստակել, վստահեցնում է հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին։
Եվրոպայի առաջնության ժամանակ երեք պարտություն կրած Ռուսաստանի հավաքականը մարզում էր Լեոնիդ Սլուցկին։ Նախօրեին Սլուցկին, ով նաև «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչն է, հայտարարել էր, որ չի պատրաստվում շարունակել աշխատանքը Ռուսաստանի հավաքականում։
‘