Ռուսաստանի ֆուտբոլային միության Գործադիր կոմիտեն այս տարվա վերջին նիստում քննարկել է ՈւԵՖԱ-ից դուրս գալու եւ Ասիա տեղափոխվելու հարցը։ Որոշում է ընդունվել մնալ ՈւԵՖԱ-ում, հաղորդում է championat.com-ը։
Գործադիր կոմիտեի բոլոր անդամները կարծիք են հայտնել, որ անիմաստ է Ասիա տեղափոխվելը, քանի որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան երաշխիք չի տվել, որ այդ դեպքում Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները կկարողանան մասնակցել միջազգային մրցումների։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կշարունակի ջանքեր գործադրել ՈւԵՖԱ-ի միջոցով միջազգային մրցաշարեր վերադառնալու համար։
Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից 2022թ․ փետրվարին Ուկրաինա ռուսական զինված ուժերի ներխուժումից հետո։