Եվրոպան պաշտոնապես դադարեցնում է ծովով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներկրումը և կաշխատի մյուս գնորդների համար նավթի գնի վերին շեմը սահմանել 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Երկուշաբթի օրվանից սկսում է գործել Ռուսաստանից լցանավերով նավթի մատակարարումների նկատմամբ ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար՝ ուժի մեջ է մտնում Եվրամիության, G7 երկրների և Ավստրալիայի որոշումը՝ արգելել 60 դոլարից ավելի բարձր և շուկայականից առնվազն 5 %-ով ցածր ռուսաստանյան նավթի տեղափոխումը և ապահովագրությունը։
Ռուսաստանն, իր հերթին, մտադիր չէ նավթ մատակարարել գնային բարձրակետի պայմաններով, իսկ փորձագետներն այդ պարագայում չեն բացառում, որ նավթի գինն անցնի 100 դոլարից։
Փոխանցում է tass.ru-ն։