‘«Ռուսաստանյան դոսիե». գործարարի մահվան նոր հանգամանքներ դատարանում’

1887

Լոնդոնի դատարանում գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնիի մահվան գործով առաջարկ է հնչել ամերիկյան հատուկ ծառայություններից խնդրել այն դոսիեն, որը ռուսաստանյան իշխանություններին և ռուս մաֆիային կապում է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած այդ ու ևս 13 մահերի հետ:

Նման շրջադարձը կարող է ավելի ձգձգել առանց այդ էլ արդեն բավական ձգձգված դատաքննությունը, որի նպատակն է պարզել՝ Պերեպիլիչնին մահացել է երեկոյան վազքի ժամանակ սրտի նոպայի՞ց, թե՞ նրան թունավորել են:

Գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնին ռուսատանյան գանձարանից մեծ ծավալի հափշտակությունների հետաքննությամբ զբաղվող: Hermitage Capital հիմնադրամին իրազեկողներից մեկն էր: Մոսկվայի քննչական մեկուսարանում աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվանից հետո Պերեպիլիչնին ցուցմունք է տվել շվեյցարական դատախազությանը:

Ամերիկյան զեկույցի գոյության մասին առաջինը հունիսի 12-ին գրել է BuzzFeed կայքը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայություններում իր աղբյուրներին: Դոսիեում 14 մարդու անուն է տրվում (այդ թվում՝ Պերեպիլիչնիի), որոնք տարբեր ժամանակներ մահացել են Մեծ Բրիտանիայի տարածքում: Ինչպես պնդում է կայքը, այդ բոլոր մահերը ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածելի են համարում և ուղղակիորեն կապում են Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի մեկնաբանել է այդ հետաքննությունը շատ կարճ. «Շիզոֆրենիա: Նոր դրսևորումներ»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը սխալմամբ կրկնակի շատ հարկ է վճարել’