‘Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը՝ Երևանում ‘

1237

Հայաստանի Էրեբունի օդանավակայանում հունիսի 23-ին, ժամը 11-ին, հայտարարվել է բաց դռների օր, որի ժամանակ ռուսաստանյան բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» (Стрижи) ավիացիոն խումբը ավիաշոու կցուցադրի Երևանի երկնքում, փոխանցում է Razm.info-ն՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջոցառումը սկսվելու է զորամասի դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ և շքերթով։ Ներկա են լինելու հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչներ և այլք։

Նշենք, որ ավիաշոուին մասնակցելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ՑՊԱՏ 237-րդ գվարդիական գնդի օդաչուները, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ավիացիայի օդաչուները:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման’