‘
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վեց Տու-22 MЗ ռմբարկուներ ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների օբյեկտներին: Արդյունքում՝ ոչնչացվել են ռազմամթերքի պահեստները, ահաբեկիչների տեխնիկայի կուտակումները և նրանց հենակետերը:
Կատարելով իրենց առաքելությունը՝ օդանավերը բարեհաջող վերադարձել են օդանավակայան:
Ցամաքային մարտերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում ռազմական հաջողությունների մասին են հաղորդել նաև քրդական ստորաբաժանումները: Ընդ որում, ինչպես նշում են «Սիրիական դեմոկարատական ուժերի» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» ներկայացուցիչները, Դեր-էզ-Զոր քաղաքի արևելայն արվարձանների ազատագրման հարցում իրենց աջակցել են թե՛ ռուսաստանյան ՌՏՈւ-ն, թե՛ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերը:
Փոխանցում է euronews-ը:
‘