‘Ռուսաստանյան Forbes-ի նոր սեփականատերը բիզնեսմեն Մագոմեդ Մուսաևն է’

1634

Ռուսաստանյան Forbes ամսագրի սեփականատերը փոխվել է. այն ձեռք է բերել գործարար Մագոմեդ Մուսաևը: Նախկին սեփականատեր, ACMG մեդիահոլդինգի տեր Ալեքսանդր Ֆեդոտովը մի շարք տարաձայնություններ ուներ խմբագրակազմի հետ:

Коммерснт-ի տվյալներով՝ Մուսաևը Դաղստանի նախկին ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի փեսան է:

ACMG մեդիահոլդինգի հայտարարության մեջ ասվում է, որ գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու է Նիկոլայ Մազուրինը:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Մուսաևը Ֆեդոտովից գնել է ACMG ընկերության  100 % բաժնեմասը, այդ գործարքի շրջանակներում բրենդի իրավասեփականատերը՝ Forbes Media LLC-ն, մինչև 2023 թ. երկարացրել է Forbes-ի հրատարակումը Ռուսաստանում: Գործարքի գումարը չի նշվում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Արոնյանի մրցակիցները հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Քրգործ՝ սփյուռքի նախարարությանՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ’