Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան և Սիրիան հանդես են գալիս տիզերքում սպառազինության մրցավազքը կանխարգելելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ մշակելու առաջարկով։
Երկրների համատեղ հայտարարությունը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի նիստում ընթերցել է ՌԴ ԱԳՆ չտարածման և սպառազինության վերահսկողության վարչության տնօրեն Կոնստանտին Վորոնցովը։
Ռուսաստանը պատրաստ է տիեզերական անվտանգության հարցերի ողջ ծավալը քննարկել բոլոր շահագրգիռ պետությունների հետ, հայտարարել է Վորոնցովը։
Փոխանցում է tass.ru-ն։