‘Ռուսաստանն ավարտել է «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների Ադրբեջան մատակարարման գործընթացը’

1024

Ռուսաստանն ավարտել է «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների Ադրբեջան մատակարարման գործընթացը: Ինչպես հաղորդում է APA-ն, 2010 թվականի սեպտեմբերին պատվիրված բոլոր 24 ուղղաթիռները ժամանել են Ադրբեջան: Ընդ որում նշվում է, որ օդաչուների ուսուցման համար Ադրբեջանը գնել է նաև ուղղաթիռների խթանիչներ:

Փորձագետների կարծիքով, այդ ուղղաթիռները բավականին արդյունավետ զենք են: «Մի-24» ուղղաթիռի հիման վրա ստեղծված «Մի-35Մ» նախատեսված է զրահատանկային տեխնիկա ոչնչացնելու, ցամաքային զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցության, դեսանտի և վիրավորներին տարհանելու, ինչպես նաև բեռների փոխադրման համար: Այն հագեցած է ժամանակակից սպառազինությամբ:

Նախորդ հոդվածը‘Արամ MP3-ն դեկտեմբերի 31-ից մինչ օրս գիշերները չի քնում. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչև շաբաթվա վերջ կտեղափոխվի Հայաստան’