‘Ռուսաստանն արգելել է հայկական իշխանի ներկրումը ‘

909

Ռուսաստանի «Ռոսսոելխոզնադզոր» ֆիտոսանիտարական տեսչությունն արգելել է իսլանդական և հայկական արդարության ձկնամթերքի ներկրումը:
«Ռոսսոելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկան մեջ աղիքային ցուպինկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել: Հատկանշական է, որ ձկան արտահանմամբ զբաղվող հայկական «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ն արդեն երկրորդ անգամ է հայտնվում ռուսական նորմերը խախտողների «սև ցուցակում»:
Բացի այդ՝ «Ռոսսելխոզնադզորը» խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ներմուծած ծովամթերքն ու մսամթերքը, հայտնում է INTERFAX լրատվական գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘ ՀԱՊԿ զորավարժությունները ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Հայաստանի. Ռիչարդ Կիրակոսյան’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը՝ սեպտեմբերի 19-ին ‘