‘Ռուսաստանն արգելում է ուկրաինական ինքնաթիռների տարանցիկ թռիչքը դեպի Հարավային Կովկաս’

901

Ռուսաստանը որոշել է դադարեցնել ուկրաինական ավիաընկերությունների՝ իր տարածքով տարանցիկ չվերթները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

«Ռուսաստանը դադարեցնում է ուկրաինական ավիաընկերությունների թռիչքը ՌԴ տարածքի վրայով դեպի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա», — RIA-Nowosti-ի փոխանցմամբ, այսօր ՌԴ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Մեդվեդեւի այս որոշումը հիմնված է ՌԴ «Հատուկ տնտեսական միջոցների մասին» օրենքի վրա, որը նախատեսում է հատուկ ժամանակավոր տնտեսական միջոցներ կիրառել միջազգային արտակարգ դրության ի հայտ գալու դեպքում, եւ որի նպատակն է՝ անհապաղ արձագանքել օտար պետության ոչ բարեկամական քայլին:

Նախորդ հոդվածը‘Մեկ դերասանի թատրոն. Գվարդիոլայի պարը թիմի տակտիկան բացատրելու ժամանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չինարիի գյուղապետը հաստատում է՝ Արտյուշ Պետրոսյանը անսթափ վիճակում հատել է սահմանը’