‘Ռուսաստանն Իրաքին այնքան զենք կտա, որքան պահանջվի’

1059

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է առավելագույնս բավարարել Բաղդադի սպառազինության պահանջարկը, որպեսզի նա կարողանա պայքարել ջիհադիստների դեմ:

«Ի տարբերություն Իրաքին զենք մատակարարող այլ պետությունների՝մենք դրա համար որևէ նախապայման չենք դնում՝ ելնելով նրանից, որ Իրաքը, Սիրիան և Եգիպտոսը ահաբեկչության դեմ պայքարի առաջին գծում են»,-ասել է Լավրովը:

2014 թ. Ռուսաստանն արդեն Իրաքին կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ է մատակարարել:

Ռուսաստանյան զենքի մատակարարման բանակցությունները Իրաքի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի գլխավոր նպատակներից մեկն էին: Աբադիի այցը տեղի է ունեցել իրաքցի զինվորականների անհաջողությունների ֆոնին, որոնք «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կռիվներում ստիպված են եղել թողնել Ռամադի  քաղաքը Անբար նահանգում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանի ԿԲ-ն դադարեցրել է արտարժույթի փոխանակությունը’
Հաջորդ հոդվածը‘ ՄԱԿ-ի հանձնակատարն ընդունել է, որ սարսափելի հանցանքի հետաքննության հարցում թերացումներ կան – (Տեսանյութ)’