‘
Ուրալի տրանսպորտային դատախազությունն ապահովել է Ուզբեկստանի քաղաքացու արտահանձնումը, որը հետախուզման մեջ էր՝ մարդկանց առևտրով զբաղվելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացին 2012 թ. խաբեությամբ ձեռք է բերել հայրենակցի վստահությունը և նրան առաջարկել բարձր վարձատրվող աշխատանք: Տեղ հասնելուն պես նա սպառնալիքներով վերցրել է տուժածի անձնագիրը, ապա նրան վաճառել է Ադրբեջանի քաղաքացիների՝ հարկադիր շահագործման նպատակով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության հայցը՝ տղամարդուն արտահանձնելու վերաբերյալ: Փոխանցում է ТАСС-ը:
‘