ՌԴ–ն ու Բելառուսը զրկվեցին Օլիմպիադան ցուցադրելու հնարավորությունից

131

Ռուսաստանի եւ Բելառուսի հեռուստաալիքները չեն կարողանա ցուցադրել 2026թ․ ձմեռային եւ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ չի տվել այդ երկրների հեռուստաալիքներին մասնակցել Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքի ձեռքբերման գործընթացին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Կիեւի ուղղությամբ ներխուժումն իրականացվել էր Բելառուսի տարածքից։

2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը (ԱՄՆ)։

Նախորդ հոդվածըԼիոն․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըԹալիբներն արձակել են ԱԱԽ-ն, ԱՀԽ–ն և խորհրդարանը