‘
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Իդլիբ ապստամբ շրջանի շուրջ: Դա առնվազն նշանակում Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման հետաձգում, իսկ հարձակմանը դեմ են Թուրքիան և Արևմուտքը:
Երկուշաբթի Սոչիում կայացած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են Իդլիբի պարագծով 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ: Գոտին պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:
Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ մինչև հոկտեմբերի 10-ը նախատեսված է ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինության դուրսբերումը: Գոտում պարեկություն կիրականացնեն թուրք զինվորականները և ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը:
Թուրքիան արդեն Իդլիբի շուրջ 12 դիտակետ է ստեղծել, ընդ որում՝ յուրաքանչյուրը համալրված է մեքենայացված վաշտով, լրացուցիչ զրահատեխնիկայով:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ բուֆերային գոտու մասին որոշումը մոտակա ժամերին կհամաձայնեցվի Բաշար Ասադի հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘