‘
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխարգելման հուշագրի շրջանակներում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերը խոցել են սիրիական կործանիչը:
Գերատեսչությունում նաև սպառնացել են, որ այժմ ցանկացած թռչող օբյեկտ, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի այն օդանավերը և անօդաչու սարքերը, որոնք կհայտնաբերվեն Եփրատ գետից արևմուտք, կհամարվեն օդային թիրախներ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա:
Մեկ օր առաջ Սիրիայի կառավարությունը հաղորդել է, որ միջազգային կոալիցիայի ուժերը խոցել են սիրիական ռազմաօդային ուժերի ռազմական օդանավ: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռաքքա նահանգում՝ Էս-Սաուրա քաղաքից ոչ հեռու:
Փոխանցում է BBC-ն:
‘