Գաղտնիացնում են զոհվածների հարազատների տվյալները

163

Ռուսաստանի ՊՆ-ն որոշել է սահմանափակել  Ուկրաինայում զոհված զինվորականների հարազատների տվյալների հասանելիությունը։

«Հատուկ գործողությունների» ընթացքում զոհված զինծառայողների տվյալները պետական գաղտնիք են դարձել 2015 թվականից, սակայն նրանց ընտանիքների անդամներին տրվող արտոնությունները ձևակերպում են շրջանային իշխանությունների քաղաքացիական պաշտոնյաները։

Այժմ պաշտպանության նախարարությունը կառավարությանը խնդրում է այդ լիազորությունները փոխանցել զինկոմիսարիատներին, ինչն ավելի փակ կդարձնի Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորականների վերաբերյալ տվյալները։

BBC-ի հաշվարկներով՝ զոհված զինծառայողների 20 %-ը, որոնց մասին հաղորդում են ռուսաստանյան շրջանները, սպաներ են։ Ուկրաինայի գլխավոր շտաբում պնդում են, որ ապրիլի 19-ի դրությամբ՝ զոհված ռուսաստանցի զինվորականների թիվն անցել է 20 հազարից։ Գրեթե նույն թիվն են ասում նաև ռուսաստանցի զինվորականները ուկրաինական բանակի կորուստների մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔաղաքապետը բնակիչներին կոչ է արել տարհանվել
Հաջորդ հոդվածըՌաուլ Գոնսալեսը կարող է դառնալ «Լիդսի» նոր գլխավոր մարզիչը