‘
Ռուսաստանի արդարադատոթյան նախարարությունում գրանցվել է նորաստեղծ «ՌԴ Ինտերնետ-կուսակցությունը», որը ՌԴ-ում թվով 43-րդ քաղաքական կուսակցությունն է դարձել:
Նորաստեղծ քաղաքական ուժի ծրագիրը ուղղված է լինելու ինտերնետի լայն կիրառման տարածմանը Ռուսաստանի քաղաքական և հասարակական տարբեր ոլորտներում: Առաջիկայում «ՌԴ Ինտերնետ-կուսակցության» անդամները պատրաստվում են հասնել ֆեդերալ և տեղական մակարդակի ընտրություններում էլեկրտոնային քվեարկության համակարգի ներդրմանը:
«Պատրաստվում ենք հասնել արագ և որակյալ ինտերնետի տարածմանը ողջ պետության տարածքով, ինչը կխթանի տնտեսական աճին, կնպաստի քաղաքացիական հասարակության կազմավորմանը և հասարակական կապերի ամրապնդմանը»,- մասնավորապես ասվում է նորաստեղծ կուսակցության ծրագրում:
‘