‘Ռուսաստանում «էրոտիկայի» համար ցանկանում են արգելափակել մշակութային կայքեր’

747

Վերահսկողության ռուսական կոմիտեի ինֆորմացիոն անվտանգության հայեցակարգի նախագծի համաձայն՝ այն կայքերը, որոցում տեղադրված են պոռնոգրաֆիկ և էրոտիկ բովանդակությամբ դասական գեղանկարչության ստեղծագործություններ, քանդակներ և կինոֆիլմեր, կարգելափակվեն՝ երեխաներին պոռնոգրաֆիկ և էրոտիկ տեղեկատվությունից պաշտպանելու նպատակով:

Ներկայումս գործող «Երեխաներին՝ զարգացմանը և առողջությանը վնասող ինֆորմացիայից պաշտպանելու մասին օրենքը» չի տարածվում պատմական, գեղարվեստական և կինո-մշակութային ինֆորմացիոն արտադրանքի վրա, իսկ այժմ նախատեսվում է այդ օրենքը տարածել նաև նմանատիպ ստեղծագործությունների վրա: Հայտնում է Риа Новости-ն: Նշենք, որ հայեցակարգով նաև նախատեսվում է խստացնել կապի օպերատորներին ներկայացվող լիցենզիոն պահանջները և նրան պարտավորված կլինեն ապահովել նմանատիպ ինֆորմացիայի զտումը:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրիանական ցույցերի միջազգային արձագանքը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը չի ընդունի ԱՊՀ առևտրի գոտի մտնելու՝ Բելառուսի առաջարկը’