‘
Ֆեյսբուքը կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանում, եթե չկատարի անձնական տվյալների մասին օրենքը, լրագրողներին հայտնել է «Ռոսկոմնադզոր» պետական մարմնի ղեկավար Ալեքսանդր Ժարովը:
«Անձնական տվյալների մասին» օրենքը ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին պարտավորեցնում է իրականացնել Ռուսաստանի տարածքում ռուսաստանցիների անձնական տվյաների պահպանումը:
«Օրենքը պարտադիր է բոլորի համար, ուստի կասկած չկա, որ ցանկացած դեպքում մենք կա՛մ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կա՛մ ընկերությունը ՌԴ տարածքում աշխատանքը կդադարեցնի, ինչպես, ցավոք, տեղի ունեցավ LinkedIn-ի հետ: Այս հարցում բացառություններ չեն լինի»,- շեշտել է Ժարովը:
‘