Կառավարման պետական համալսարանի (ԿՊՀ) մասնագետները պետդումա են ուղարկել առաջարկներ՝ համացանցի հասանելիության օրենքները երեխաների համար խստացնելու վերաբերյալ։
Այդ մասին հինգշաբթի գրել է «Известия» թերթը՝ հղում անելով պետդումայի պատգամավորներին։
Նշվում է, որ օրենքները վերանայելու համար հիմք է հանդիսացել պետդումայի պատվերով ԿՊՀ-ի անցկացրած հետազոտությունը, որի նյութերից պարզվում է, որ անչափահասների 72 %-ը ինտերնետում դիտում է թմրանյութերի տարածման, բռնության տեսարաններով և այլ տհաճ բովանդակության նյութեր։ Երեխաների ևս 28 %-ը համացանցում հետապնդման է ենթարկվում և սպառնալիքներ է ստանում։
Փորձագետների կարծիքով՝ հարկավոր է օրենք ընդունել, որի համաձայն սոցցանցերում գրանցումը պետք է կատարվի անձնագրային տվյալներով և իսկական անունով, իսկ 14 տարեկանից փոքր երեխաներին կարող են գրանցել միայն օրինական ներկայացուցիչները։
Փոխանցում է tass.ru-ն։