‘
Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում կրկեսային ներկայացումից հետո ընձառյուծը հարձակվլ է 7-ամյա երեխայի վրա:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ընձառյուծը կծել է կրկեսի աշխատակիցների երեխայի վիզը, տղային տեղափոխել են հիվանդանոց:
Գիշատիչը հարձակվել է երեխայի վրա, երբ ներկայացումից հետո կենդանիներին տեղավորում էին վանդակների մեջ: Հարձակումն անսպասելի է եղել: Ինտերֆաքսի փոխանցմամբ, տղային ուղարկել են շտապ վիրահատության:
‘