‘
Մերձմոսկվայում հայաստանցիների են ձերբակալել բանկից 18 մլն ռուբլի առևանգելու կասկածանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ:
Աղբյուրի համաձայն, օգոստոսին Կալուգայի մարզում զինված կողոպուտի իրականացման կասկածանքով ձերբակալվել են 36-44 տարեկան չորս հայաստանցիներ: Խուզարկության ընթացքում նրանցից առգրավվել են տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, ռադիոկապի միջոցներ և արտասահմանյան մակնիշի մեքենա: Հարուցվել է քրեական գործ «ավազակություն» հոդվածի հատկանիշներով: ՌԴ օրենսդրության համաձայն, նրանց սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:
‘