‘Ռուսաստանում հայտնաբերվել է 1.5 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ’

746

Ռուսաստանի հատուկ քննչական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 1.5 միլիոն դոլար արժողությամբ Աֆղանստանից բերված թմրանյութ: Արդյունքում ձերբակալվել է Ռուսաստան նոր ժամանած 30-ամյա մի երիտասարդ, ով հանդիսանում է հանցավոր խմբավորումներից մեկի (անունը հայտնի չէ) ակտիվ անդամներից մեկը:

Փորձագետների եզրակացությունից պարզ է դարձել, որ հայտնաբերված հերոինը հնարավոր կլիներ օգտագործել մի քանի միլիոն անգամ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին ձերբակալելու ուղղությամբ: Հայտնում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Harazat tshnami»-ն Google-ի որոնումների առաջատարն է Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի ռեկտորը ինքն իրեն պարգեւատրել է 650 հազար դրամով. Aravot.am’