‘Ռուսաստանում մահացած են գտել գեղեցկության մրցույթի հաղթողին’

912

Քննիչները պարզում են Ուլան Ուդեում «Կրասա Բուրյատիի-2008» մրցույթի հաղթող Վիկտորյա Լիգդենովայի մահվան հանգամանքները: Այդ մասին մարտի 18-ին «РИА Новости»-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

22-ամյա աղջկա դին հայտնաբերվել է մարտի 15-ին Կլյուչևսկայա փողոցի բնակարանում, որտեղ նա բնակվում էր:

«Ըստ նախնական տվյալների՝ աղջիկը մոտավորապես մեկ ամիս առաջ մոր մահվանից հետո տեղափոխվել էր հոր և քրոջ բնակարան: Մարտի 15-ի առավոտից նա տանը մենակ է եղել: Ժամը 11-ի կողմերը հայրը աշխատավայրից զանգահարել է նրան, սակայն դուստրը հեռախոսը չի վերցրել: Անհանգստացած հայրը եկել է տուն և բնակարանի երկրորդ հարկում գտնվող ննջարանում հայտնաբերել աղջկա դին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Փորձագետները դատաբժշկական հետաքննության ընթացքում չեն կարողացել պարզել աղջկա մահվան պատճառը, փորձաքննություններ են անցկացվելու ընդլայնված մեթոդիկաների կիրառմամբ, ներառյալ քիմիական և հյուսվածաբանական հետազոտություններ:

Վիկտորյան 16 տարեկան հասակում արժանացել է «Կրասա Բուրյատիի- 2008» տիտղոսին: 17 տարեկանում նա երրորդ տեղն է նվաճել «Կրասա Ռոսիի» մրցույթում և դարձել «Մամուլի մրցանակ» անվանակարգի հաղթողը:

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի մարզում ուժեղ քամին վնասել է տանիքներ’
Հաջորդ հոդվածը’11 օրվա ընթացքում բնությանը հասցվել է 1.15 մլն. դրամի վնաս’