ՌԴ–ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք

160

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 23 771-ով՝ մեկ օր առաջվա 16 325-ի դեմ։ Վերջին օրվա ընթացքում  մահերի թիվը 56 է՝ նախորդ օրվա 60-ի դեմ, հաղորդել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

Այդպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվն առավելագույնն է մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել էր 24 072 դեպք։

Ընդհանուր թվով՝ Ռուսաստանում համավարակի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է 18 770 657 դեպք։

ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմակ կրելու ռեժիմը վերականգնելու մասին, ինչպես նաև կոչ է արել շրջանների ընտրական հանձնաժողովներին՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ քննարկել և կորոնավիրուսային վարակից ընտրողների պաշտպանությունն ապահովելու լրացուցիչ միջոցներ գտնել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼրագրողի դեմ գործ է հարուցվել կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով
Հաջորդ հոդվածըՍաուդցի անվանի դիվանագետը մահացել է ելույթի պահին