‘Ռուսաստանում ուզում են սառեցնել կենսաթոշակների կուտակային մասը’

956

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է ոչ կառավարական կենսաթոշակային հիմնադրամներին կուտակային կենսաթոշակների փոխանցման դադարեցումը 2015 թ. ևս շարունակելու հարցը: Որոշումը կարող է ընդունվել արդեն այսօր, նախարարների խորհրդակցությունում:

Փաստորեն՝ խոսքն այն մասին է, որ պետությունը երկրորդ տարին անընդմեջ «սառեցնում» է կուտակային կենսաթոշակները:

Интерфакс-ը, հղում անելով Ռուսաստանի կառավարությունում անանուն աղբյուրի, երկուշաբթի տեղեկացրել է, որ ռուսաստանյան իշխանությունները պատրաստ են առհասարակ հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից, քանի որ « այն չի ապացուցել իր արդյունավետությունը»: Փոխանցել է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Մուկը ծակով չի անցնում, Դաղստանն ու Ղարաբաղն էլ պոչից է կապում»…’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի.Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը 40 տարեկան է (տեսանյութ)’