‘Ռուսաստանում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը’

1025

Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ վերոնշյալ գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գիտական, հասարակական, այնպես էլ ընթերցասեր լայն  շրջանակների համար: «Ռուբեն Գալիչյանի այս աշխատությունն արժեքավոր է առաջին հերթին այն առումով, որ այն ներկայացնում է տարածաշրջանի իրական պատմությունը, որի միտումնավոր խեղաթյուրումը ստեղծում է լուրջ խոչընդոտներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», — ընդգծեց դեսպան Եսայանը:

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘Հոգեպես անհավասարակշիռ մարդը փորձել է ինքնասպան լինել’
Հաջորդ հոդվածը‘Բախումներ Դոնեցկում’