‘Ռուսաստանում ևս մի «Մակդոնալդս» է փակվել’

809

Եկատերինբուրգում փակվել է «Մակդոնալդս» ռեստորաններից մեկը: Ըստ հաղորդագրության՝ «տեխնիկական պատճառներով»:

Ավելի վաղ Ռուսաստանում «Մակդոնալդս» ռեստորանների ստուգումներ էին անցկացվել, որից հետո Роспотребнадзор-ը փակել էր դրանցից մի քանիսը: Մասնավորապես՝ «Մակդոնալդսը» դադարեցրել է Մոսկվայում երկու ռեստորանների, այդ թվում՝ մայրաքաղաքի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի մոտ բացված առաջին հաստատության աշխատանքը:

Ներկայումս, ընկերության պաշտոնական կայքի տվյալներով, Ռուսաստանում «Մակդոնալդսն» ունի 435 ռեստորան՝ 85 քաղաքներում: Այդ ցանցի ռեստորանները ՌԴ տարածքում օրական սպասարկում են 950 հազար այցելուի, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Արտաշատում. 51-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘«Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ռահիմովին մեղադրանք է ներկայացվել’