‘Ռուսաստանցիների մեծ մասն ընտանիքի վերաբերյալ ավանդական հայացքներ ունի’

692

Ռուսաստանի բնակչության մեծ մասը պահպանում է ընտանիքի վերաբերյալ ավանդական պատկերացումները, այդ մասին վկայում են 1600 ռուսաստանցիների շրջանում «Ցիրկոն» հետազոտական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ըստ այդմ՝ համասեռական հարաբերությունները չի խրախուսում հարցվածների 88 %-ը, ամուսնական դավաճանությունը՝ 84 %-ը, բազմամուսնությունը՝ 82 %-ը, ազատ սերն ու պատահական կապերը՝ 78 %-ը, բազմակնությունը՝ 77 %-ը, կամովին անզավակությունը՝ 63 %-ը:

Լիարժեք ընտանիքին դրական է վերաբերվում հարցվածների 95 %-ը, պաշտոնական ամուսնությանը՝ 89 %-ը, 1-2 երեխաներով ընտանիքին՝ 86 %-ը, բազմազավակ ընտանիքներին՝ 77 %-ը, մի քանի սերունդներով մեծ ընտանիքներին՝68 %-ը, եկեղեցական ամուսնությանը՝ 60 %-ը:

Ոչ լրիվ ընտանիքներ (հարցվողը+երեխաներ) ունի հարցվածների 29 %-ը, լիարժեք ընտանիք (ամուսին/կին+ երեխաներ)՝ 23 %-ը, փոքր լիարժեք (ամուսին/կին)՝ 12 %-ը, մեծ ընտանիքներ (հարցվողը+ամուսին/կին+ծնողներ)՝ 8 %, ծնողական ընտանիքներ (հարցվողն ապրում է ծնողների հետ)՝ 3%:

Հարցումն անցկացվել է 2013 թ. հուլիս-օգոստոս ամիսներին, համառուսաստանյան «Մայրության սրբություն» ծրագիր նախաձեռնությամբ: Հարցման արդյունքները ներկայացվելու են այդ ծրագրի՝ նոյեմբերի 19-20-ը Մոսկվայում անցկացվող երրորդ համաժողովում, որին կմասնակցեն անվանի քաղաքական, հասարակական և կրոնական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետների միության համագումարը հանդարտ էր, պարկեշտ և գործնական’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.00 դրամ/դոլար’