‘Ռուսաստանցիների մեկ քառորդը Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է համարում’

832

Ռուսաստանցիների մեկ քառորդը համոզված է, որ Լեռնաային Ղարաբաղը անկախ պետություն է: Այս մասին վկայում է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումը:

Օգոստոսի 16-17-ը Ռուսաստանի 130 բնակավայրերում 1600 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների 11 տոկոսը գիտի, որ Արցախը Հայաստանի տարածքն է, եւ միյն 9 տոկոսն է կարծում, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է: Հարցվածների ավելի քան կեսը՝ 53 տոկոսը դժվարացել են պատասխանել այս հարցին:

Հարցման արդյունքում պարզվել է նաեւ, որ ռուսաստանցիների 56 տոկոսը կողմ է ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը, իսկ 14%-ը կարծում է, որ առանց զենքի գործադրման այս հարցը չի լուծվի: Հարցմանը մասնակցածների 10 տոկոսը ասել է, որ քաջածանոթ է վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի մանրամասներին, իսկ 52 տոկոսը հարցման ընթացքում է տեղեկացել, որ հակամարտության գոտում լարվածության աճ կա:

 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Լիվերպուլ». Չեմպիոնի և փոխչեմպիոնի հակամարտությունը’