‘Ռուսաստանցիների 40 %-ից ավելին Ստալինի հալածանքները «հարկադրված միջոց» է համարում’

3241

‘

Ստալինյան հալածանքների մասին տեղյակ ռուսաստանցիների 43 %-ի կարծիքով՝ առանց այդ հալածանքների «հնարավոր չէր լինի կարգուկանոն  հաստատել երկրում»:

Ռուսաստանցիներն ավելի հաճախ դրանց մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից, ավելի հազվադեպ՝ դպրոցում կամ բուհում: Այդպիսին են Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի «Ստալինյան հալածանքներ. հանցա՞նք, թե՞ պատիժ» հարցման արդյունքները:

Ռուսաստանցիների 90 %-ը լսել է ստալինյան ռեպրեսիաների մասին: Հեռախոսային հարցումն անցկացվել է հունիսի կեսերին, 1200 մարդկանց շրջանում:

Հարցվածների 71 %-ը հայտարարել է, թե իրենց ընտանիքում  ոչ ոք հալածանքի չի ենթարկվել, 24 %-ն ասել է, թե իրենց ընտանիքները բախվել են ստալինյան հալածանքների հետ, 5 %-ը դժվարացել է պատասխանել:

Հարցվածների կարծիքն այն հարցում, թե ովքեր են դարձել ստալինյան հալածանքների զոհ, տարբեր են. 37 %-ի կարծիքով՝ «իշխանությունների քաղաքականությանը չհամաձայնողները», 24%-ը կարծում է՝ «ժողովրդի թշնամիները, դավաճանները, դավադիրները»: Երրորդ տեղում «գողերը, խաբեբաները, հանցագործները» պատասխանն է՝ 23 %: Իսկ 22%-ի կարծիքով՝ հալածանքի են ենթարկվել «ժողովրդի մոտ հեղինակություն ունեցող», «ազնիվ, անկեղծ» մարդիկ: Քաղաքացիների մեծ մասը՝ 49%-ն ասել է, որ հալածանքները «հանցանք են մարդկության դեմ, ինչը ոչնչով արդարացնել հնարավոր չէ»: Մինչդեռ մի քիչ ավելի պակաս մասը՝ 43 %-ը կարծում է, որ «հալածանքները հարկադրված միջոց էին, որը Ստալինին թույլ էր տալիս ապահովել կարգուկանոնը հասարակության շրջանում»:

Փոխանցում է BBC-ն:

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Մադուրոյի կողմնակիցները ներխուժել են խորհրդարան ու հարձակվել պատգամավորների վրա’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ նախագահ. ԵԱՏՄ միասնական արժույթի մասին 15-20 տարի խոսք լինել չի կարող’