‘Ռուսաստանցիներն արտագաղթում են իշխանության հետ տարաձայնությունների պատճառով’

686

 Իշխանությունների և քաղաքական համակարգի  վարած քաղաքականության հետ անհամաձայնությունը միլիոնավոր ռուսաստանցիների ստիպում է մշտական բնակության մեկնել այլ երկրներ: Նման կարծիք է հայտնել «Росбалт» կայքում անցկացված հարցման մասնակիցների 34 տոկոսը: Հարցվածների ևս 20 տոկոսն այն կարծիքի է, որ արտագաղթի «մեղավորը» կյանքի նյութական պայմանները բարելավելու ձգտումն է: Արտագաղթի հնարավոր պատճառների թվում նշվում են նաև անկայունության և հեղափոխության հանդեպ վախը՝ 12 տոկոս, բնակչության ազգային կազմի փոփոխությանը չհարմարվելը՝ 11 տոկոս, կասկածելի ծագման կապիտալի օրինականացումը՝ 9 տոկոս: Հարցվածներն ամենաքիչը հակված են կարծելու, որ ատագաղթի պատճառը ձանձրույթն է կամ կյանքի նոր իմաստ որոնելն ու անձնական անվտանգության նկատմամբ կենցաղային սպառնալիքները (3-ական տոկոս), կլիման փոխելու կամ առողջությունը վերականգնելու ցանկությունը (1 տոկոս:) Հարցմանը մասնակցել է «Росбалт»-ի 1959 ընթերցող:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի եւ «Ինտերի» «սեւ» օրերը մոտենում են’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան տիեզերանավի համակարգչային մոդել է ցուցադրել’