Ռուսաստանցիներն արտասահմանյան բանկերին են փոխանցել ռեկորդային ծավալի արժույթ

167

Ամրացող ռուբլու և արտասահման փոխանցելու լիմիտների մեղմացման ֆոնին՝ ռուսաստանցիները հունիսին արտասահմանյան բանկերի հաշվեհամարներին են փոխանցել 266,1 մլրդ ռուբլի, ինչն այդ ամսվա միջին փոխարժեքով կազմում է 4,65 մլրդ դոլար։

Սա ռեկորդային ծավալ է՝ 2018 թ․ ի վեր։ Համապատասխան վիճակագրությունը տեղադրվել է Ռուսաստանի Բանկի կայքում։

Մեկ ամիս դրանից առաջ՝ մայիսին, ռուսաստանցիներն արտասահմանյան բանկեր են փոխանցել 99,6 մլրդ ռուբլի, իսկ փետրվարին՝ 331,6 մլրդ ռուբլի, սակայն այն ժամանակ դոլարի միջին փոխարժեքը, հունիսի համեմատ (57,2 ռուբլի՝ մեկ դոլարը), բարձր է եղել՝ 77,2 ռուբլի։ Այսինքն, փոխանցված գումարը դոլարով կազմել է 4,3 մլրդ, ինչը հունիսի ցուցանիշից ցածր է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիտվայում կոչ են արել չեղարկել ռուսաստանցիներին տրված շենգենյան վիզաները
Հաջորդ հոդվածըՄիայն «Բորուսիան» է պատրաստ պայմանագիր առաջարկել Ռոնալդուին