Ռուսաստանցի դիվանագետները ԱՄՆ-ին կոչ են արել ոչնչացնել իր քիմիական զենքը

137

ԱՄՆ-ը շարունակում է մնալ միակ երկիրը, որը չի ոչնչացրել քիմիական զենքը, հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատանը՝ արձագանքելով Ալեքսեյ Նավալնու վերաբերյալ պետքարտուղարության հրապարակմանը։

Ավելի վաղ պարզվել է, որ ԱՄՆ-ը ու ևս 44 երկիր Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջոցով հարցեր են ուղղել Ռուսաստանին՝ Նավալնու, իբրև թե, թունավորման կապակցությամբ։ Քիմիական զենքի արգելման վերաբերյալ հռչակագրով նախատեսվում է տասնօրյա ժամկետ՝ նման հարցերին պատասխանելու համար։

«Ռուսաստանը հավատարիմ է ՔԶԱԿ-ով ստանձնած պարտավորություններին։ 2017 թ․ մեր երկիրը ոչնչացրել է ռազմական թունավոր նյութերի ազգային ողջ պաշարը, ինչը փաստաթղթերով հաստատել է ՔԶԱԿ-ը։ Իր հերթին՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում միակ երկիրը, որը չի ոչնչացրել քիմիական զենքի իր պատկառելի զինանոցը»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

Դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է արել կարճ ժամկետում ավարտին հասցնել քիմիական ապառազմականացման ծրագիրը։ Դիվանագետները նաև հերքել են քիմիական զենք կիրառելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին մեղադրանքները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանում հայտնել են, որ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը խիստ փոխվել է
Հաջորդ հոդվածըԳեբելսը դեռ Պոտսդամի պատվավոր քաղաքացիների ցուցակում է