‘Ռուսաստանցի դիվանագետներին ԱՄՆ-ում տուգանք է սպառնում’

1930

Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները սեպտեմբերի սկզբին փակված՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը ծանուցագիր են ուղարկել օրենքի խախտման վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, դրսևորվել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում աղբ վառելով:

Շրջակա միջավայրի պահպանության տեղական օրենքներն արգելում են աղբ վառել քաղաքի տարածքում, այնպես որ՝ ռուսաստանցի դիվանագետներին տուգանք է սպառնում:

Թանձր, սև ծուխը հյուպատոսարանի ծխնելույզից նկատվել էր սեպտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը ռուսաստանցի դիվանագետներից պահանջել էր փակել ներկայացուցչությունը և ազատել շենքը:

Հրշեջները տեղեկացրել են, որ հյուպատոսության տարածքում «անհայտ իրեր» են այրվել: Ռուսաստանցիները պնդում են, որ շենքը լքելուց առաջ զբաղվել են մաքրությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունների պահանջն անվանել է «ԱՄՆ-ում հակառուսաստանյան պերֆորմանսի» շարունակությունը: «Հերթական ներկայացումը տեղի է ունենում «Ռուսները թունավորել են Սան-Ֆրանցիսկոն» անվան տակ: Ինչո՞ւ: Որպեսզի արդարացվեն ամերիկյան հատուկ ծառայությունների բարբարոսական գործողությունները Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում»,- գրել է Զախարովան Facebook-ում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Չեչնիան պաշտպանել է Ստալինի հուշարձաններն արգելող օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Դուք չօգնեցիք՝ հիմա մի վրդովվեք’