Զինվորականները գերի են վերցրել երկու բրիտանացու

524

Մեծ Բրիտանիայի մարդասիրական կազմակերպության երկու աշխատակիցներ ռուսաստանցի զինվորականների կողմից գերի են վերցվել Ուկրաինայի Զապորոժիեի մարզում, BBC-ին պատմել է Ուկրաինայում աշխատող բարեգործական կազմակերպությունների ցանցի համահիմնադիր Դոմինիկ Բիռնը։

Ըստ Բիռնի տվյալների՝ երեկ բրիտանացի ակտիվիստները փորձել են երկու երեխայով մորն օգնել հեռանալու ռուսաստանյան բանակի վերահսկողության տակ անցած բնակավայրից։

Ռուսաստանցի զինվորականները կանգնեցրել են բրիտանացիներին պահակակետում, և այդուհետև նրանց հետագա ճակատագիրն անհայտ է։ Նրանց օգնությանն սպասող կինը հեռախոսին կամավորականների կողմից տարօրինակ հաղորդագրություն է ստացել, որից հետո նրա տուն են ներխուժել ռուսաստանցի զինվորականներ։ Ըստ Բիռնի՝ զինվորականները գոռացել են կնոջ վրա՝ «նրան մեղադրելով բրիտանացի լրտեսների հետ համագործակցելու մեջ»։

Բիռնը տեղի ունեցածի մասին ծանուցել է բրիտանացի դիվանագետներին, սակայն նրանք առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ում ԱՄՆ դեսպանը «շանտաժ» է անվանել Լավրովի խոսքը
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն պարզաբանել է Կիևի հրթիռակոծությունը