Ռուսաստանցի ըմբիշները կկարողանան մասնակցել ԱԱ-ին և ՕԽ-ին

325

Ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականները կկարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sport24.ru-ն։ Առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ռուսաստանցիները հանդես կգան չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) այս ամիս որոշում էր ընդունել Ռուսաստանցի և Բելառուսի ըմբիշներին թույլ տալ մասնակցել միջազգային մրցումներին։ Նրանք կկարողանան հանդես գալ նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում։

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերանայել է մոտեցումը ռուսաստանցիների արգելքի վերաբերյալ։ Նրանք կկարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի անհատական պայքարին։ Ռուսաստանի թիմերին խաղային թիմային մրցաձևերում արգելվում է մասնակցել մրցումների։

Նախորդ հոդվածը«Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին