Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւին եւ մյուս ռուսաստանցի թենիսիստներին այս տարի մասնակցել «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին, հաղորդում է Sportico-ն։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները ATP-ի եւ WTA-ի մրցաշարերին մասնակցում են չեզոք կարգավիճակում։
2022թ․ Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։