Աթլետիկայում դոպինգի դեմ պայքարի անկախ կազմակերպությունը (AIU) որակազրկել է ռուսաստանցի Նատալյա Անտյուխին հակադոպինգային կանոնադրության խախտման համար։ Նա զրկվել է 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի 400 մետր արգելավազքի ոսկե մեդալից, հաղորդում է kommersant.ru-ն։
2012թ․ հուլիսի 15-ից 2013թ․ հունիսի 29-ը ժամանակահատվածում Նատալյա Անտյուխի ցուցադրած արդյունքները չեղարկվել են։
2017-ին Անտյուխը զրկվել է 2012թ․ Լոնդոնի Խաղերի արծաթե մեդալից, որը նա նվաճեց Ռուսաստանի հավաքականի կազմում 4×400 մետր փոխանցավազքում։ Այն ժամանակ դոպինգի համար որակազրկվել էր Ռուսաստանի քառյակի անդամ Անտոնինա Կրիվոշապկան։
Նատալյա Անտյուխը մարզական կարիերան ավարտել է 2017թ․ փետրվարին։