‘Ռուսաստանցի պաշտոնյաներին արգելվել է արտասահմանյան մեքենա գնել’

890

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների պետական գնումներն արգելելու վերաբերյալ:

Այդ մասին նա հաղորդել է  փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ: Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ միջոցառումը կարող է օգնել հավասարակշռելու շաուկայի հաշվեկշիռը:

Չափազանց թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաները, որոնք պաշտոնյաները ձեռք են բերում պետբյուջեի հաշվին, բազմիցս քննադատության են ենթարկվել բլոգերների և ընդդիմության կողմից: Բացի այդ, լայնորեն քննարկվել է պաշտոնյաների համար ավտոմեքենաների գները սահմանափակելու հարցը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս են ձերբակալում ադրբեջանցի դիվերսանտին. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Կիմ Կի-դուկ. «Հայաստանը և Կորեան շատ նմանություններ ունեն»’