‘
Օրեր առաջ երկու ռուսաստանցիների և մեկ իտալացու առևանգած սիրիացի գրոհայինները 50 մլն սիրիական ֆունտ (մոտ 700 հազար դոլար) են պահանջում պատանդներին ազատ արձակելու դիմաց, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Коммерсант պարբերականի տվյալներով՝ պատանդներին առևանգած գրոհայինները, որոնք հարում են սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկին, իրենց պահանջները ներկայացրել են հեռախոսի միջոցով: Ընդ որում՝ հեռախոսազանգը կատարվել է Hmisho Steel ընկերության հեռախոսահամարից: Հատկանշական է, որ հենց այդ ընկերությունում են աշխատել ներկայումս գերության մեջ գտնվեղ ինժեներներ Վիկտոր Գորելովը, Աբդեսսաթար Հասսունը և Մարիո Բելլուոմոն:
‘