‘Ռուսաստանցի փորձագետ. Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ’

899

Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո այդ երկրի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ: Հոկտեմբերի 10-ին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը:

Նրա ասելով՝ Ալիևը կշարունակի այն քաղաքականությունը, որ վարել է կառավարման նախորդ երկու ժամկետներում: «Չեմ կարծում, թե տեղի կունենան նոր փոփոխություններ ղարաբաղյան գործընթացում կամ  տարածաշրջանում` ամբողջությամբ վերցրած: Ավելի շուտ, ամեն ինչ կշարունակվի նույն հունով», — նշել է փորձագետը: Նա նաև նկատել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նույնպես կզարգանան հին տեմպով: «Հնարավոր է, համագործակցությունն ամրապնդվի էներգետիկ ոլորտում, սակայն կտրուկ փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի չեն ունենա», — եզրափակել է փորձագետը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացել են նախագահական ընտրություններ: Ըստ նախնական տվյալների՝ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ԵՄ մեղր արտահանելու հնարավորություն կստանա’
Հաջորդ հոդվածը‘Ա. Սաքունց. ԵԽ կոնֆերանսի ժամանակ կբարձրացվի Տիգրան Առաքելյանի հարցը’