‘Ռուսաստանցի քաղաքագետ. Ուկրաինայի փոխակերպումը նոր խնդիրների առջև կկանգնեցնի Ռուսաստանին’

809

Եթե Ուկրաինան փոխակերպվի Սահակաշվիլիի Վրաստանի անալոգի և սկսի հակառուսական դեր խաղալ հետխորհրդային տարածքում, Ռուսաստանը բազմաթիվ նոր խնդիրների առջև կկանգնի: ԱրմԻնֆո-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

«Սակայն ավելի շատ խնդիրներ կառաջանան Ուկրաինայի մոտ, ըստ որում` ոչ թե Կրեմլի քայքայիչ աշխատանքի և ինչ-որ ինտրիգների պատճառով, այլ որովհետև նման ուղեգիծը կհակասի վերջինիս ազգային շահերին և կարող է այնպիսի կործանարար գործընթացների հանգեցնել, երբ հնարավոր կդառնան ամենաողբերգական սցենարները: Ուկրաինայում այժմ որոշվում է Ուկրաինայի ճակատագիրը` որպես անկախ պետության և միջազգային իրավունքի սուբյեկտի»- ընդգծել է Կռիլովը:

Նրա գնահատմամբ, Ուկրաինայի դերի ողջ կարևորությամբ հանդերձ՝ Ռուսաստանի հետագա ճակատագիրը կախված է, առաջին հերթին, իր ներքին խնդիրների լուծման հարցում հաջողության հասնելու աստիճանից: Այս առումով Կռիլովը վստահ է, որ եթե սոցիալական և տնտեսական արդիականացման ուղղությամբ Ռուսաստանը հաջող զարգացում ապահովի, վերջինիս ներուժը լիովին բավարար կլինի հետխորհրդային տարածքում բոլոր հավանական սպառնալիքների արդյունավետ չեզոքացման համար:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 18-ին «Ժառանգությունն» ակցիա կանցկացնի, բայց թե ի՞նչ ակցիա՝ հայտնի չէ’
Հաջորդ հոդվածը‘Նրանք կողմ են, որ գազը թանկ լինի (ցանկ, տեսանյութ)’