‘Ռուսաստանցի 49 լրագրողների մուտքն Ուկրաինա կարգելվի’

1414

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության հեռուստաալիքների ղեկավարների ու լրագրողների մի ցուցակ, ում մուտքն Ուկրաինա կարող է արգելվել:

Ցուցակը, որ փոխանցվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, ընդգրկում է 49 անուն, այն հրապարակվել է այսօր, Ազգային խորհրդի ճեպազրույցում:

Ցուցակում, մասնավորապես, ընդգրկված են՝ Կոնստանտին Էռնստը, Իվան Իվան Օխլոբիստինը, Դմիտրի Կիսելյովը, Յուլյա Չումակովաը, Իրադա Զեյնալովաը, Միխայիլ Լեոնտևը, Եկատերինա Անդրեևաը, Իվան Պրոզորովը, Պյոտր Տոլստոյը և այլք:

Ազգային խորհրդի ղեկավար Յուրի Արտեմենկոն նշել է, որ մուտքի արգելքի որոշումը, ինչպես նաև այն անձանց ցուցակի հրապարակումը, ում մուտքն Ուկրաինա կարգելվի, բացառապես Ուկրաինայի անվտանգության ծառայության իրավասությունն է: Փոխանցում է Interfax.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն հետաձգել է այցը Թուրքիա և ԱԱՊԽ նիստ է հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն կոչ է արել Դոնբասում ռազմական դրություն հայտարարել’