‘Ռուսաստան – Ադրբեջան՝ 1:0’

663

2014թ. աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Ռուսաստանի հավաքականը սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանի հավաքականը հանդիպման ողջ ընթացքում դիրքային մեծ առավելություն ուներ, սակայն գոլային պահեր գրեթե չէր ստեղծում:

Միայն խաղի 83-րդ րոպեին ռուսները բավական վիճելի 11 մետրանոց հարված վաստակեցին, որը հստակ իրացրեց Ռոման Շիրոկովը:  

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, եւ վաստակելով 12 միավոր, շարունակում է գլխավորել F խմբի մրցաշարային աղյուսակը: Ադրբեջանը 1 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է:  

Աշխարհի առաջնության խմբային մրցաշար

F խումբ

Ռուսաստան – Ադրբեջան` 1:0 (Շիրոկով — 83 (11մ)

Նախորդ հոդվածը‘Սանկտ-Պետերբուրգի դատարանը Մադոննային կուղարկի իր դեմ հարուցված գործի նյութերը ‘
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես-Պողոս 2-րդի ավտոմեքենան թանգարանային նմուշ է դարձել ‘